Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Ադրբեջան է արտաքսել Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին


Ռուսաստանն Ադրբեջան է արտաքսել Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Էլշան Իբրահիմովին, ում օրեր առաջ զրկել էին Ռուսաստանի քաղաքացիությունից։

Օդանավակայանում, պատասխանելով լրագրողների հարցերին, Իբրահիմովը պնդել է, թե արտաքսման որոշումը անակնկալ է եղել իր համար, այլ մանրամասներ չի հայտնել՝ խոստանալով այդ մասին խոսել Բաքու վերադառնալուց հետո։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իբրահիմովին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկել են «Դաշնության ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու» համար։

Որոշումը կայացվել է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջ սրված դիվանագիտական հարաբերությունների ֆոնին։ Երկու շաբաթ առաջ ռուս իրավապահները օպերատիվ գործողություններ էին ձեռնարկել Եկատերինբուրգում՝ ձերբակալելով մի քանի ադրբեջանցիների՝ տարիներ առաջ տեղի ունեցած սպանության հետքերով։ Օպերատիվ գործողություններից հետո հաղորդվել էր երկու արդբեջանցիների մահվան մասին։ Բաքուն շարունակում է պնդել, որ նրանք սպանվել են ռուս իրավապահների բռնության ու կտտանքների պատճառով՝ պահանջելով Մոսկվայից մեղավորներին պատասխանատվության կանչել։

Եկատերինբուրգում ձերբակալություններին ի պատասխան՝ Բաքուն ձերբակալել է մոտ երկու տասնյակ Ռուսաստանի քաղաքացիների, այդ թվում՝ Ռուսաստանի քարոզչական «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության երկու աշխատակիցների։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG