Մատչելիության հղումներ

Այսօր ԱՄԷ-ում կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում այսօր Արաբական Միացյալ Էմիրություններում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

ԱՄԷ-ում սպասվող հանդիպման մասին հայտնի էր դարձել մեկ շաբաթ առաջ՝ Լոնդոնում գործող ու Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունները լուսաբանող Middle East Eye կայքում հրապարակումից հետո: Նույն օրերին «Քարնեգի» վերլուծական կենտրոնը հրապարակել էր նաև ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկը, այն է՝ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի կառավարումը պատվիրակել ամերիկյան մասնավոր ընկերությանը:

Նախօրեին էլ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, թվելով վերջին կես տարում ամերիկյան դիվանագիտության հաջողությունները, հույս էր հայտնել, որ շուտով գրանցված արդյունքներին կարող է գումարվել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը:

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին մայիսին Ալբանիայի մայրաքաղաքում: Հանդիպումից հետո պաշտոնական Երևանը հաղորդեց միայն, որ «երկուստեք կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը»։ Կողմերը քննարկել էին ընթացիկ վիճակը և կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG