Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը Հայաստան հակասում է Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք Ռուսաստանի քաղաքացիների մուտքի արգելքը համարում ենք ոչ բարեկամական քայլ, որը հակասում է ռուս-հայաստանյան հարաբերությունների դաշնակցային բնույթին։ Մենք բազմիցս կոչ ենք արել հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան», - ասել է նա այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։
Զախարովան նշել է, որ այս հարցը քննարկվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսին Հայաստան կատարած այցի ժամանակ։
«Հայկական կողմին առաջարկվել են կոնկրետ քայլեր, ուստի մենք սպասում ենք Երևանի արձագանքին», - ընդգծել է Զախարովան։