Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա

Լրացված

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ հարցաքննվել Հակակոռուպցիոն կոմիտեում: Կոմիտեն, սակայն, երեկվանից չի մեկնաբանում, թե ի՞նչ գործի շրջանակներում է մեծահարուստ գործարարը հարցաքննվել և դատավարական ի՞նչ կարգավիճակ ունի:

«Ազատության» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը մեղադրյալի կարգավիճակ չունի, նա որպես վկա է հարցաքննվել:

Հակակռուոպիցոն կոմիտեի օրինակով, ԲՀԿ առաջնորդի գրասենյակը ևս լռություն է պահպանում Գագիկ Ծառուկյանի հարցաքննության վերաբերյալ: Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին չի արձագանքում:

ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Արման Աբովյանը վստահեցնում է՝ տեղյակ չեն, թե ինչ գործի շրջանակներում է Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել. - «Ես քանզի ոչ մի տեղեկություն չունեմ, ոչ մի բանի հետ չեմ կապում, չեմ կարող մեկնաբանել»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG