Մատչելիության հղումներ

Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է S-300 հրթիռներով


Ռուսական զինուժը գիշերն անօդաչուներով և մեծ հեռահարության S-300 «երկիր-երկինք» տեսակի հրթիռներով հարվածել է ուկրաինական տարբեր բնակավայրերի։ Կիևում երեք մարդ է վիրավորվել, վնասվել են երկու բնակելի շենքեր և մասնավոր տներ։

Խարկովում ռուսական զինուժի հարվածներից վիրավորվել է մեկ կին և մեկ երեխա, հրդեհներ են բռնկվել։

Human Rights Watch-ը հրապարակել է մուլտիմեդիա զեկույց այն մասին, թե ինչպես է Դնեպրի հակառակ ափին տեղակայված ռուսական զորքն անօդաչուներով թիրախավորում խաղաղ բնակիչներին Խերսոնում և դրա շրջակայքում: Հարձակումների մեծ մասը տեղի է ունենում գետին ամենամոտ գտնվող Անտոնովկա և Դնեպրովսկի շրջաններում (այնտեղ տեղակայված են նաև ուկրաինական զորքեր):

Իրավապաշտպան կազմակերպությունը գրանցել է ռուսական ուժերի կողմից Անտոնովկայում և Դնեպրովսկում անօդաչուի առնվազն 45 հարված, որոնք, կարծես, միտումնավոր թիրախավորել են խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ ենթակառուցվածքներ:

Ութ դեպքում ականատեսների վկայությունները հաստատվել են անօդաչուների հարձակումները պատկերող տեսանյութերով, որոնք հրապարակվել են ռուսական՝ զինվաժ ուժերի հետ կապ ունեցող Telegram ալիքներում։

Նմանատիպ հարձակումներ նկատվել են 2024 թվականի հունիսից ի վեր: Human Rights Watch-ը այս հարձակումներում տեսնում է պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նշաններ: 2025 թվականի ապրիլին այն իր եզրակացություններով նամակ է ուղարկել Ռուսաստանի կառավարությանը, սակայն պատասխան չի ստացել:

Կրեմլը պարբերաբար հայտարարում է, թե Ուկրաինայի դեմ ավելի քան երեք տարի շարունակվող պատերազմում խաղաղ բնակիչների վրա չի հարձակվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG