Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը 20 տոկոս մաքսատուրք կսահմանի վիետնամական արտահանման բազմաթիվ ապրանքների վրա. Թրամփ


ԱՄՆ-ն 20 տոկոս մաքսատուրք կսահմանի վիետնամական արտահանման բազմաթիվ ապրանքների վրա, Reuters-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ մեղմացնելով լարվածությունը իր տասներորդ խոշորագույն առևտրային գործընկերոջ հետ։

Նա նշել է, որ վիետնամական ապրանքները կենթարկվեն 20 տոկոս մաքսատուրքի, իսկ երրորդ երկրներից Վիետնամի միջով փոխադրումները՝ 40 տոկոս մաքսատուրքի։ Թրամփը հավելել է, որ Վիետնամը կարող է ներմուծել ամերիկյան ապրանքներ զրոյական մաքսատուրքով։

«Իմ մեծ պատիվն է հայտարարել, որ ես հենց նոր առևտրային համաձայնագիր կնքեցի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հետ», - ասել է Թրամփը Truth Social-ում՝ Վիետնամի բարձրագույն ղեկավար Տո Լամի հետ զրույցից հետո։


Թրամփի հայտարարությունը հնչում է հուլիսի 9-ի վերջնաժամկետից ընդամենը մի քանի օր առաջ: ԱՄՆ նախագահը հուլիսի 9-ն է որպես վերջնաժամկետ սահմանել, որպեսզի ԵՄ-ն և այլ երկրներ ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերը նվազեցնելու գործարքի հասնեն։

Թրամփի կողմից ապրիլին հայտարարված «փոխադարձ» մաքսատուրքերի ծրագրի համաձայն՝ ԵՄ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ ժամանակավոր 10 տոկոս հավելյալ մաքսատուրքը կկրկնապատկվի՝ դառնալով 20 տոկոս, եթե մինչև այդ ժամկետը որևէ համաձայնություն չկայանա։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG