Մատչելիության հղումներ

Թեհրանում վերջին հրաժեշտն են տալիս զոհված գեներալներին


Իրանի մայրաքաղաքում այսօր վերջին հրաժեշտն են տալիս Իսրայելի հարձակումների հետևանքով զոհված ռազմական ղեկավարներին, միջուկային ոլորտի գիտնականներին և մի շարք քաղաքացիական անձանց։

Այսօր հուղարկավորվում են Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերիին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամիին, կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ալի Հաջիզադեին, որը Իրանի հրթիռային ծրագրի գլխավոր համակարգողն էր։

Իսրայելը հայտարարում է, որ 2 օր տևած ռազմական գործողությունների ընթացքում 30 իրանցի գեներալ և 11 միջուկային գիտնական է սպանվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG