Մատչելիության հղումներ

«Ավտորիտար մարտավարություն»՝ եվրոպացի քաղաքական գործիչները վրացի ընդդիմադիրների ձերբակալության մասին


ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը խստորեն դատապարատել է Վրաստանում ընդդիմության առաջնորդների ձերբակալությունները, պնդելով, որ իշխանության այդ քայլերը «հարձակում են ժողովրդավարական հիմքերի վրա»։

«Ես աջակցում եմ նրանց, ովքեր պայքարում են Վրաստանում ազատ և բազմակարծիք հասարակության համար և կոչ եմ անում վրացական իշխանություններին ազատ արձակել բոլոր լրագրողներին, ակտիվիստներին և անարդարացիորեն ձերբակալվածներին», - հայտարարել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։

Եվրահանձնաժողովի խոսնակ Անիտա Հիպպերն, իր հերթին, է քննադատել վրաց ընդդիմադիրների դեմ իրավական գործընթացները՝ դրանք որակելով «ավտորիտար մարտավարություն»:

«Ընդդիմության առաջնորդների քաղաքական դրդապատճառներով հետապնդումները և ձերբակալությունները հակասում են հիմնարար ժողովրդավարական արժեքներին: Սա ավտորիտար մարտավարություն է: «Վրացական երազանքը» պետք է դադարեցնի արդարադատության համակարգը զենքի վերածելը»,- հայտարարել է Հիպպերը:

Անցած օրերին Վրաստանում մի խումբ ընդդիմադիր առաջնորդներ են 7-8 ամսվա ազատազրկման դատապարտվել՝ խորհրդարանական քննչական հանձնաժողովի նիստը բոյկոտելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG