Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 24-27-ը կայցելի Չինաստան, հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Այցի նպատակը դեռևս հայտնի չէ:
Չինաստանի Տյանցզին քաղաքում հունիսի 24-ից 26-ը նախատեսված է Դավոսի համաշխարհային ֆորումը:
Հաղորդվում է, որ համաժողովին մասնակցելու են մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ: