Մատչելիության հղումներ

Իսլամական երկրները հորդորում են Երևանին կատարել Բաքվի պահանջները


Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարները անցած երկու օրերին Ստամբուլում կայացած հավաքի ավարտին եզրափակիչ հայտարարություն են ընդունել, որում անդրադարձ կա նաև Հայաստանին ու Ադրբեջանին։

Ողջունելով «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը՝ իսլամական երկրները կոչ են անում Հայաստանին «հաղթահարել դրա ստորագրմանը խոչընդոտող մնացած իրավական և քաղաքական խոչընդոտները և դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սասանումը»։

Կազմակերպությունը, որին անդամակցում է 57 պետություն, վերահաստատել է լիակատար համերաշխությունը Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին՝ «հայկական ագրեսիայից տուժած, ազատագրված տարածքները վերականգնելու և վերակառուցելու ջանքերում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG