Մատչելիության հղումներ

Բայրամովը դարձյալ դժգոհել է Հայաստանից


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամական համագործակցության կազմակերպության նիստում ունեցած ելույթում դժգոհել է Հայաստանից՝ ասելով, թե Երևանը չի կատարել «Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխափան հաղորդակցություն ապահովելու պարտականությունը»:

«Նախարար Բայրամովը մանրամասն խոսել է տարածաշրջանային վերակառուցման մարտահրավերներից, խաղաղության ջանքերից, ինչպես նաև կարգավորման գործընթացից: Նշվել է, որ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությունում առկա տարածքային պահանջները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը անցյալի հակամարտության մնացուկ է, դեռ պահպանվում են և խանգարում խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ըստ Ադրբեջանի արտաքին գերատեսչության՝ ասել է Ջեյհուն Բայրամովը:

Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել մարտին համաձայնեցված խաղաղության պայմանագիրը՝ պնդելով իր նախապայմանները, չի հրաժարվում նաև «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG