Մատչելիության հղումներ

«Մենք ասել ենք՝ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ». Փաշինյան


«Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է խաղաղության խաչմերուկ»,- Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպմանը շեշտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանի դիտարկմանը, թե որքան էլ Հայաստանը մերժի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», «չարագործության դաշինքը» համառորեն պնդում է այդ միջանցքի գաղափարը և չի էլ թաքցնում, որ այն իրենց «սրբազան երազանքի՝ Թուրանի ճանապարհն է»:

«Այս պահին հայերս ունենք չարիքի դաշինք մեր դիմաց, որքա՞ն կարելի է գազանին սիրաշահել քաղցր խոսքերով, երբ նրանք սպառնալիքի լեզվով են խոսում», -հարցրեց պոլսահայ խմբագիրը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց. - «Էդ որ մենք ուրիշներին նայելով ասում ենք «գազան, գազան, գազան», բայց մենք մեզ պետք է նայենք: Մենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա և իրեն անընդհատ վրաերթի են ենթարկում, վեր է կենում, էլի ավտոյի տակ է ընկնում ու չի հասկանում, ինչի է անընդհատ ավոտոյի տակ ընկնում, որովհետև ինքը չգիտի երթևեկության կանոնները, ինքը չգիտի, որ ինքը էդտեղ չի կարող գտնվել, որովհետև էդտեղ գտնվելը 95 և ավելի տոկոս հավանականություն է ստեղծում, որ ինքը մեքենայի տակ կընկնի, ոչ թե դիմացի մեքենան գազան է, այլ ինքը ընկնելու է ավտոյի տակ»:

Արձագանքելով «Զանգեզուրի միջանցքով» Թուրանի ճանապարհը բացելու մասին պոլսահայ խմբագրի դիտարկմանը՝ վարչապետը հավելեց. «Հայության էս բանը... վա՜յ, նրանց նպատակը Թուրանն է: Ուզո՞ւմ են Հայաստանի տարածքով գնան - գան, թող գնան-գան, վա՞տ է դա, մենք ենք առաջարկում էս նախագծով: Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»: Ի՞նչ է դա նշանակում... փոխադարաձ հարգանքի, իրավազորության, ինքնիշխանության ճանաչման հիման վրա ...»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG