Մատչելիության հղումներ

եթերում Օր 10-րդ. ԱՄՆ-ը հարվածում է Իրանի միջուկային օբյեկտներին, Իսրայել-Իրան հակամարտությունը շարունակվում է

ԱՄՆ-ը միացավ Իսրայել - Իրան առճակատմանը՝ ռմբակոծելով Իրանի երեք գլխավոր՝ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի միջուկային օբյեկտները: Վաշինգտոնի այս քայլը մեծացնում է մտահոգությունները, որ այս հակամարտությունը կվերածվի ավելի մեծ ու վտանգավոր պատերազմի:

10:10 21.6.2025

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածների նոր ալիք են իրականացրել Իրանի վրա՝ թիրախավորելով հրթիռների պահեստների և արձակման հարթակների ենթակառուցվածքները։

Ըստ Իսրայելի՝ հարվածները հասցվել են տասնյակ ռազմական օբյեկտների՝ հրթիռների արտադրության կայանների, Թեհրանում միջուկային զենքի մշակման մեջ ներգրավված հետազոտական կենտրոնի և Իրանի արևմտյան ու կենտրոնական շրջանների ռազմական հաստատությունների։

10:08 21.6.2025

Իրանը և Իսրայելը հունիսի 21-ի վաղ առավոտյան նոր հարվածներ են փոխանակել, ինչի հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են միացել Իսրայելի կենտրոնական շրջաններում, ներառյալ՝ Թել Ավիվը։

Իրանական հրթիռները հարվածները սկսվել են գիշերը՝ մոտ 02:30-ի սահմաններում, ինչին ի պատասխան Իսրայելի հակաօդային պաշտպանությունը գործի է անցել՝ որսալով մի քանի հրթիռ Թել Ավիվի երկնքում։

Բազմահարկ բնակելի շենքի տանիքին հրդեհ է բռնկվել:

10:05 21.6.2025

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի գլխավորած դիվանագիտական ջանքերն ավարտվեցին ընդամենը «լուրջ մտահոգություն» արտահայտող հայտարարությամբ և նոր հանդիպման պատրաստակամությամբ։

Երեք երկրների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը Ժնևում մի քանի ժամ տևած բանակցություններ են վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմմին բանակցություններից հետո ասել է, որ հակված են շարունակել քննարկումներ և բանակցությունները Իրանի հետ:

XS
SM
MD
LG