Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դատախազությունը 16 տարվա ազատազրկում է պահանջում ՀՀ օգտին լրտեսության մեջ մեղադրվող Սամադովի համար


Ադրբեջանի դատախազությունը 16 տարվա ազատազրկում է պահանջում Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող քաղաքագետ և լրագրող Բահրուզ Սամադովի համար։ «Ազատության» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ մեղադրող կողմը դատարանում պնդել է, որ Սամադովին վերագրվող հանցանքը «ապացուցվել է»։

Լրագրողը դատարանում վերստին պնդել է, որ ինքն անմեղ է և «աբսուրդ» է որակել «հայկական հատուկ ծառայություններին ինչ-որ տեղեկություններ փոխանցելու» իրեն վերագրվող մեղադրանքները։ Սամադովը հիշեցրել է, որ վերջին վեց տարվա ընթացքում ինքը չի ապրել Ադրբեջանում ու չի տիրապետում պետական գաղտնիք համարվող որևէ գաղտնի տեղեկատվության։

Սամադովը Պրահայի Կարլովի համալսարանի դոկտորանտ է, հայտնի է իր հակապետարազմական, խաղաղասիրական ընդգծված դիրքորոշմամբ։ Իր հոդվածներում ու մեկնաբանություններում նա քննադատել է Ալիևի ավտորիտար ռեժիմի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունն, այդ թվում՝ Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG