Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ: Նրանք բաց նամակ հանձնեցին կառավարությանը՝ պահանջելով, որպեսզի վերականգնվի սոցիալական աջակցության ծրագիրը:
Բաց նամակում ակցիայի մասնակից արցախցիներն առաջարկում են. - «Վերանայել Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն Արցախից տեղահանվածների նկատմամբ, շարունակել բնակվարձի աջակցության տրամադրումն առանց տարբերակումների, քայլեր ձեռնարկել սոցիալական բնականների կառուցման և տեղահանվածներին տրամադրելու համար»:
Արցախցիները նախօրեին ևս ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ: Բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիները 40 հազարական դրամի աջակցությունից դուրս էին մնացել ապրիլից, սակայն նրանց՝ մարտից մեկնարկած բողոքի ակցիաներից հետո կառավարությունը որոշեց ևս երկու ամիս շարունակել ծրագիրը։ Գործադիրից հիմնավորել էին, թե արցախցիների աջակցության ծրագրերի վերաբերյալ ստացված առաջարկների քննարկման համար ժամանակ է պետք:
Նախօրեին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնեցին, որխրագրում փոփոխություն չի նախատեսվում։ Աջակցությունից կշարունակեն օգտվել սահմանափակ թվով արցախցիներ՝ միայն անչափահասները կամ 18 տարեկանը լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիները, 63-ից բարձր տարիքի անձինք, կերակրողին կորցրածները, 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները:
Նախարարությունից հայտնում են, որ հունիսից նաև վերագործարկվել է կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագիրը։