Իսրայելը տարհանման նախազգուշացում է տվել Իրանի միջուկային ռեակտորների մոտակայքում բնակվողներին։
X-ում պարսկերենով արված գրառման մեջ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը նշել է՝ ռազմական զենքի արտադրության գործարաններում, դրանց օժանդակ հաստատություններում կամ շրջակայքում գտնվողները «պետք է անհապաղ լքեն այդ տարածքները և չվերադառնան մինչև հետագա ծանուցում»։
«Ձեր ներկայությունը այս ենթակառուցվածքների կողքին վտանգի է ենթարկում ձեր կյանքը»,-զգուշացնում է Իսրայելի բանակը։