Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները


Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Ըստ լրատվամիջոցի՝ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն են հայտնել Իրանի և Իսրայելի միջև իրավիճակի սրման վերաբերյալ։

Նրանք նշել են սրացումը արագ վերացնելու կարևորությունը և ընդգծել են խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու կարևորությունը։

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել նաև երկու երկրների միջև «եղբայրական հարաբերությունների և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օրակարգի վերաբերյալ»։

Իրանն ու Իսրայելը ողջ գիշեր ու նաև առավոտյան շարունակել են հրթիռային հարվածներ հասցնել իրար: Երկու երկիրն էլ հայտարարում է զոհերի ու վիրավորների մասին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG