Մատչելիության հղումներ

Բաքուն դարձյալ պնդում է պայմանագրի ստորագրման պայմանները


Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև, արխիվ
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցրել ենք, բայց Ադրբեջանի համար երկու կարևոր խնդիր դեռ մնում է, Պրահայում ընթացող GLOBSEC 2025 ֆորումին հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդականը՝ վերստին թվարկելով Բաքվի երկու նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:

«Իհարկե, մենք հասկանում ենք, որ սահմանադրական հարցերը ցանկացած երկրի ներքին գործն են, բայց երբ Սահմանադրության մեջ կա մեկ այլ երկրի վերաբերյալ տարածքային պահանջի հղում կա, դա մտահոգությունների տեղիք է տալիս»,- հայտարարել է Հիքմեթ Հաջիևը:

Հայաստանի իշխանությունները նոր Սահմանադրություն են մշակում, բայց վստահեցնում են, թե դա Բաքվի պահանջով չեն անում: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, ապա պաշտոնական Երևանը հայտարարում է, թե դա պատրաստ է անել հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG