Մատչելիության հղումներ

Հինգ տասնյակ ռուսաստանցիներ Իրանից տարհանվել են Ադրբեջանի տարածքով


Ռուսաստանի 56 քաղաքացիներ այսօր տարհանվել են Իրանից՝ Ադրբեջանի տարածքով։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Բաքվում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին։

Աստարայի անցակետով տարհանվածների թվում են հայտնի կինոռեժիսոր Ֆյոդոր Բոնդարչուկն ու նրա նկարահանող խմբի անդամները։

Ռուսաստանցի կինեմատոգրաֆիստները Իրանում էին «Դժվար է Աստված լինել» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու նպատակով, որը ստեղծվում է Ստրուգացկի եղբայրների համանուն գրքի հիման վրա։

Տարհանվածների թվում էին նաև Չայկովսկու անվան սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG