Մատչելիության հղումներ

Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով


Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև
Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Չեխիայում GLOBSEC 2025 ֆորումի ընթացքում այսօր դարձյալ խոսել է Բաքվի պահանջած «Զանգեզուրի միջանցքից»՝ պատասխանելով Երևանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» մասին հարցին։

Հաջիևը համաձայնել է, որ Հայաստանը կարող է մաս կազմել տարաշաշրջանյին հիմնական տրանսպորտային հաղորդակցություների քննարկումներին, բայց դարձյալ շեշտել է Զանգեզուրի միջանցքի» բացման կարևորությունը։

«Դա հնարավոր է։ Մենք քննարկում ենք... Մեր նպատակը չէ տեսնել մեկ այլ մեկուսացում, մարգինալիզացում տարաշաշրջանում, բայց միևնույն ժամանակ մենք ևս որոշ ակնկալիքներ ունենք Հայաստանից։ Ինչու ասացի, որ մի փոքր ուշացած է (խմբ.- «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը)։ 30 տարի Հայաստանն Ադրբեջանի Նախիջևան տարածքը մեկուսացման մեջ է պահել, մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի «Զանգեզուրի միջանցքի» մասով։ Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են միջանցք բառից, ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք: Լավ, այն անվանեք անցուղի, մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի մենք զրկված են եղել այդ հնարավորությունից: Հենց որ լինի Նախիջևանի հետ կապը, ես կարծում եմ, որ այստեղ կարող են բացվել այլ հնարավորություններ Հայաստանի համար ևս։ Բայց մենք ևս կուզենք տեսնել Հայաստանին որպես հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների մաս»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Հաջիևը Երևանի կողմից առաջրկվող «Խաղաղության խաչմերուկն» ուշացած է համարել։

«Երբ խոսվում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկի» մասին, տարբեր ձևակերպումներ կան, ես կասեի, որ դա մի փոքր ուշացած մոտեցում է։ Եվ երբ Ադրբեջանի տարածքներն օկուպացիայի տակ էին, մենք միշտ խոսում էինք հաղորդակցության մասին՝ որպես հակամարտության գործընթացի լուծման տարբերակ։ Հիմա հակամարտությունը լուծված է: Հաղորդակցության մեկ այլ բաղադրիչ է Արևելք-Արևմուտք միջին միջանցքը, և այստեղ անհրաժեշտ է անվտանգություն և կայունություն միջանցքի ամբողջական և արդյունավետ գործարկման համար»,- նշել է Ալիևի խորհրդականը:

Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո Սյունիքով անխոչընդոտ, առանց ստուգումների ճանապարհ է պահանջում Հայաստանից, Երևանը պնդում է, որ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG