Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանը չհերքեց, որ առաջիկայում Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու Էրդողանին


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն «Ազատության» հարցին ի պատասխան չհերքեց, որ առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թե ինչ օրակարգով կլինի հանդիպումը, պաշտոնյան չբացահայտեց:

Արմեն Գրիգորյանը չնշեց նաև այցի օրը՝ ասելով, որ վարչապետի աշխատակազմը տեղեկությունը կհայտնի:

Հունիսի 5-ին վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Նրանք քննարկել էին Հայաստան–Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիա էր մեկնել 2023 թվականի հունիսին և ներկա գտնվել Էրդողանի երդմնակալության արարողությանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG