Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք, հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ, բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինին:
Նա նշել է, որ Իսրայելի ՊԲ-ը աշխատում է դրանք խոցելու ուղղությամբ:
Ըստ Times of Israel-ի՝ մի քանի ժամ կպհանջվի, որ Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը հասնեն Իսրայել։
Իսրայելն անցած գիշեր հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին և ռազմական օբյեկտներին ամբողջ երկրում։
Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին:
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանի պատասխանը կլինի կոշտ: