Մատչելիության հղումներ

Ռյուտե․ «Ռուսաստանի մոտեցումը բանակցություններին այնքան էլ օգտակար չէ»


«Ռուսաստանի մոտեցումը Ուկրաինայի հետ բանակցություններին այնքան էլ օգտակար չէ», - այսօր Հռոմում, եվրոպական մի շարք առաջատար պետությունների ԱԳ նախարարների հետ հանդիպումից առաջ հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Ռուսները արդեն երկրորդն անգամն է, ինչ Ստամբուլում ընթացող բանակցություններին ուղարկում են այդ պատմաբանին՝ փորձելով հազարամյա վաղեմության պատմություններ առաջ բերել և հետո ապացուցել,որ մեղավորը Ուկրաինան է։ Չեմ կարծում, որ դա օգտակար մոտեցում է», - նշել է Ռյուտեն:

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով, սակայն, Բրյուսելում հույս ունեն, որ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի գոնե ինչ-որ արդյունքի հասնել։

«Գոնե քայլ առ քայլ մենք փորձում ենք առաջընթաց ապահովել», - նշել է Ռյուտեն։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG