Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Պուտինին և Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն:

«Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների ժառանգորդության խորհրդանիշը։ Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում են երկրի պետական ինքնիշխանության հռչակումը՝ որպես ժամանակակից Ռուսաստանի պատմության նոր փուլի սկիզբ», - նշել է Հայաստանի վարչապետը։

Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում էլ Նիկոլ Փաշինյանն ասել է. - «Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև հետևողական բազմամակարդակ համագործակցությունը կշարունակի նպատակային զարգանալ՝ նպաստելով փոխշահավետ նախագծերի իրականացմանը և երկու պետությունների տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG