Մատչելիության հղումներ

Գերմանիայի պաշտպանության նախարարը ժամանել է Կիև


Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ժամանել է Կիև՝ քննարկելու Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցը, հինգշաբթի օրը հաղորդել է DPA լրատվական գործակալությունը։

Հաղորդագրության համաձայն՝ Պիստորիուսը նախատեսում է բանակցություններ վարել Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հետ Բեռլինից հետագա օգնության վերաբերյալ։

«Մենք անում ենք ամեն ինչ՝ Ուկրաինային աջակցելու համար, որպեսզի կարողանա պաշտպանվել և հայտնվել այնպիսի դիրքում, որտեղ Ռուսաստանը պատրաստ կլինի լուրջ բանակցություններ սկսել», - ասել է Պիստորիուսը մեկնելուց առաջ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG