Մատչելիության հղումներ

«Հայաստան» խմբակցությունը հրապարակել է իր 28 պատգամավորների ստորագրությունները


«Հայաստան» խմբակցությունը հրապարակել է իր 28 պատգամավորների ստորագրությունները՝ նշելով, որ դրանք բավարար չեն իմփիչմենթի գործընթացը սկսելու համար։

«Մանիպուլյացիաների փոխարեն հարկավոր է ուժերը կենտրոնացնել ՔՊ և անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ։ Մեր ստորագրությունների հրապարակումից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորների թիրախավորման արշավի շարունակության դեպքում, կարծում ենք՝ այլևս բոլորը կարող են եզրահանգումներ իրականացնել գործընթացի իրական նպատակների վերաբերյալ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթաց երկու օր առաջ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցության հորդորով նախաձեռնեց «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Վարչապետի թեկնածու են առաջադրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:

Խորհրդարանում վարչապետ Փաշինյանի անվստահության գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ որոշումն ընդունելու համար՝ առնվազն 54 կողմ ձայն: Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվն ունեմն» ունի ընդամենը 6 պատգամավոր, իսկ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստանը՝ 28: Ստացվում է՝ երկու ընդդիմադիր խմբակցություններին հարկավոր է ունենալ նաև Փաշինյանի թիմակիցների քվեն: Իշխող խմբակցությունից շարունակում են վստահեցնել՝ իրենցից ոչ մեկը չի միանա Փաշինյանին հեռացնելու գործին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG