Մատչելիության հղումներ

Պեկինը ԱՄՆ կմատակարարի հազվագյուտ մետաղներ՝ որպես առևտրային համաձայնագրի մաս. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի հետ համաձայնության են եկել՝ Պեկինը ԱՄՆ կմատակարարի հազվագյուտ մետաղներ՝ որպես առևտրային համաձայնագրի մաս։

«Չինաստանի հետ համաձայնությունը ձեռք է բերվել, մնում է միայն վերջնական համաձայնությունը իմ ու Սիի հետ... Հարաբերությունները հիանալի են։ Շնորհակալություն ուշադրության համար», - Truth սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ համաձայնության շրջանակներում չինական ապրանքների համար ամերիկյան մաքսատուրքերը145 տոկոսից կնվազեն մինչև 55 տոկոսի, իսկ Չինաստանը իր 125 տոկոս մաքսատուրքերը կդարձնի 10 տոկոս։

Նախագահ Թրամփը նաև հավելել է, որ Պեկինը նախապես կմատակարարի մագնիսներ և «անհրաժեշտ ցանկացած հազվագյուտ մետաղ», ԱՄՆ-ն իր հերթին կտրամադրի «այն, ինչի շուրջ պայմանավորվել ենք եկել», այդ թվում՝ չինացի ուսանողների համար ԱՄՆ քոլեջներում և համալսարաններում սովորելու հնարավորություններ։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG