Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն Եկեղեցիների համաշխարհային խորհրդին նամակ է հղել, որում Հայ առաքելական եկեղեցուն մեղադրել է «մարդկանց բռնության մղելու, հայ ժողովրդին մինչև մահ պայքարելու կոչ անելու, հայ ժողովրդի ապագան նոր վտանգների ու աղետների մեջ ներքաշելու մեջ»:
«Կոչ եմ անում Եկեղեցիների համաշխարհային խորհրդին չաջակցել Հայ եկեղեցու սադրիչ, ռևանշիստական քարոզչությանը, որը խախտում է փխրուն խաղաղության պայմանները», - ասված է Փաշազադեի նամակում, փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։