Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օրերս ֆրանսիական Կանն քաղաքում թալանել են այն տունը, որում բնակվում էին վրաց ֆուտբոլիստներ Խվիչա Կվարացխելիան և Զուրիկո Դավիթաշվիլին։
GeoTeam կայքի փոխանցմամբ՝ Կվարացխելիան և Դավիթաշվիլին Կանն էին ժամանել ընտանիքների հետ՝ կարճաժամկետ արձակուրդի։ Հանցագործության պահին ֆուտբոլիստները ու նրանց ընտանիքի անդամները տանը չեն եղել։
Կվարացխելիան ու Դավիթաշվիլին մամուլի հրապարակումները դեռ չեն մեկնաբանել։