Մոսկվան հայտարարում է, թե ուկրաինացի 1212 զինծառայողների մարմիններ են տեղափոխվել Ուկրաինայի հետ սահման՝փոխանակման համար նախապես համաձայնեցված տարածք։ Միաժամանակ, ռուսական բանակցային խմբի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Զորինը պնդել է, թե «ազդանշաններ կան, որ մարմինների փոխանցումը կհետաձգվի մինչև հաջորդ շաբաթ։ «Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի հաստատմանը», հայտարարել է նա։
Զոհվածների մարմինների, ինչպես նաև գերիների փոխանակման մասին կողմերը պայմանավորվել էին հունիսի 2-ին՝ Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ։ Երեկ, սակայն, ռուսական կողմը պնդեց, թե Կիևը շեղվում է ժամանակացույցից։ Ուկրաինան ի պատասխան հայտարարում է, թե «ռուսական կողմը դիմել է միակողմանի գործողությունների, որոնք համաձայնեցված չէին»։