ՀՀ-ն պատրաստ է ակտիվ համագործակցության և Ռուսաստանի հետ երկարաժամկետ գործընկերության զարգացման, այսօր, ըստ ռուսական լրատվամիջոցների, Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանն ասել է խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Հայաստանյան լրատվամիջոցները հանդիպմանը ներկա չեն եղել։
«Մենք նպատակ ունենք զարգացնել երկարաժամկետ փոխշահավետ համագործակցություն», - ըստ «Ինտերֆաքս»-ի ասել է Սիմոնյանը, հավելելով, թե Երևանը գնահատում է ամեն դրական բան Մոսկվայի հետ իր հարաբերություններում։
Իր հերթին Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ։
Մատվիենկոյի այցին զուգահեռ խորհրդարանի մոտ հակադիր ակցիաներ են անցկացրել Ռուսաստանի պաշտպանող և Մոսկվայի քաղաքականությունը քննադատող մի խումբ քաղաքացիներ: