Մատչելիության հղումներ

Վարչապետի մասնակցությամբ «Կրթվելը նորաձև է»-ի արշավներն անցկացվում են հարկատուների հաշվին


«Կրթվելը նորաձև է» միջոցառումը՝ Մատենադարանում
«Կրթվելը նորաձև է» միջոցառումը՝ Մատենադարանում

Վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» միջոցառումն իրականացվում է պետական բյուջեի հաշվին, Ազգային ժողովում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությանյանը:

Նա նշել է, թե դա վարչապետի առաջնահերթ միջոցառումն է, և ծախսերը կատարվում են աշխատակազմի միջոցների հաշվին:

Միայն վարչապետի մասնակցությամբ միջոցառումներն են ֆինանսավորվում vարչապետի աշխատակազմի կողմից, փոխանցեցին Կառավարության ղեկավարի գրասենյակից՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում գրեթե միշտ մասնակցում է «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակում անցկացվող միջոցառումներին:

Մանրամասն՝ այստեղ


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG