Մատչելիության հղումներ

«Հաղթանակ» թաղամասում մորն ու որդուն վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը կալանավորվել է


Ծաղիկներ ի հիշատակ վրաերթից մահացած կնոջ
Ծաղիկներ ի հիշատակ վրաերթից մահացած կնոջ

Իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են անցած շաբաթ Երևանի «Հաղթանակ» թաղամասում մորն ու 2-ամյա որդուն վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդին: Դատարանը նրան կալանավորել է:

Նրան մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու ժամանակ անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու հոդվածով: Երկրորդ մեքենայի վարորդը դեռ հետախուզվում է:

Վրաերթի հետևանքով մայրը՝ 42-ամյա Անի Խաչատրյանը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր, իսկ որդին հայտնվել հիվանդանոցում:

Երեխայի վիճակն այժմ լավ է, փոխանցեցին Քննչական կոմիտեից: Նաև ընդգծեցին, որ մյուս հետախուզվողին հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցներ:

Մայրն ու 2 տարեկան տղան, ըստ ականատեսների, խանութից էին դուրս եկել, զբոսնում էին մայթին, երբ թաղամասի մեկ այլ հատվածում շան վրահերթի հետ կապված վեճը վերածվել էր ծեծկռտուքի, միջադեպի մասնակիցները նստել էին ավտոմեքենաներն ու ընկել իրար հետևից: Այնքան արագ են վարել ավտոմեքենաները, որ դրանցից մեկը, հասնելով Հաղթանակ 28 համարի տան մոտ՝ մայթին, վրաերթի էր ենթարկել մորն ու որդուն:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG