Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը խնդիր չի տեսնում, որ ԱԳ նախարարի կինը նշանակվել է պետական հիմնադրամի տնօրեն


Արդյոք շահերի բախում չէ՞, որ բարձրաստիճան պաշտոնյայի կինը նշանակվել է Еnterprise. Armenia-ի տնօրեն: Չկա՞ր անկախ թեկնածու, որ փոխկապակցված անձ չլիներ: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, թե այս տրամաբանությունն էլ են հաշվի առել, բայց մրցույթում հաղթել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը:

«Մրցույթ է եղել, եղել են թեկնածուներ, շատ թեկնածուներ են եղել, ու մրցույթի արդյունքում որոշվել է, և վստահ եմ էդ տրամաբանության մեջ էլ է եղել», - նշեց Հարությունյանը:

Փաշինյանի աշխատակազի ղեկավարը խնդիր չի տեսնում ու պնդում է՝ օբյեկտիվ որոշում է կայացվել, որ արտգործնախարարի կնոջը նշանակել են պետական հիմնադրամի տնօրեն:





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG