Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել


Մաքսատուրքերի հարցով փակուղում հայտնված Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև բանակցությունների ֆոնին հեռախոսազրույց են ունեցել երկու երկների նախագահներ Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը։ Այս մասին հաղորդում է չինական պետական Xinhua գործակալությունը։

Աղբյուրի համաձայն՝ զրույցը կայացել է Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ։ Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում։

Վաշինգտոնը հեռախոսազրույցի մասին առայժմ չի տեղեկացրել։

Համաշխարհային առևտուրը խաթարած նոր մաքսատուրքերի հարցով Թրամփը ենթադրել էր, որ դժվար է համաձայնության հասնել Չինաստանի առաջնորդի հետ։

«Ինձ դուր է գալիս Չինաստանի նախագահ Սին, միշտ է դուր եկել և միշտ դուր կգա, բայց նա շատ կոշտ է, և նրա հետ շատ բարդ է համաձայնագիր կնքել», - երեկ սոցցանցերում գրել է Սպիտակ տան ղեկավարը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG