Մատչելիության հղումներ

Սամվել Շահրամանյանն այսօր հարցաքննվել է, վկայի կարգավիճակ ունի


Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր հարցաքննվել է Արցախի վերջին պատերազմի ժամանակ զինվորական անփութության, զենք-զինամթերք թշնամուն հանձնելու գործով:

Սամվել Շահրամանյանը վկայի կարգավիճակ ունի, լրագրողներին փոխանցեց նրա փաստաբանը, քրեական գործին վերաբերող հարցերին չպատասխանեց՝ նախաքննության շահերից ելնելով:

Ըստ մամուլի՝ այս վարույթը հարուցվել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա: Թե կոնկրետ ինչ հաղորդում է ներկայացրել Բաբայանը, Ռոման Երիցյանը ոչինչ չասաց:

Գործը թեև հարուցվել է դեռ 2023 թվականին, բայց քննաչականը երկու տարի անց է Շահրամանյանին ինտենսիվ հրավիրում է հարցաքննության: Ռոման Երիցյանի համար էլ է անհասկանալի՝ ինչո՞ւ են կարևոր գործով Արցախի վերջին նախագահին հիշել երկու տարի անց:

«Իրավական տրամաբանությունը հուշում է, որ 2023-ին նման փաստի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում, Արցախի նախագահը առաջին անձանցից պետք է լիներ, որ այս վարույթի շրջանակում հարցաքննվեր: Նրա հարցաքննությունը սկսվել է հիմա՝ 2025-ին: Առաջին անգամ հարցաքննվել է անցած ամսվա կեսերին: Քննչական կոմիտեն պետք է պարզաբանի, թե ինչու է 2023-ին նախաձեռնված վարույթի շրջանակում հարցաքննվում հենց հիմա», - ասել է փաստաբան Ռոման Երիցյանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG