Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախկին նախագահը դատապարտվել է 11,5 տարվա ազատազրկման


Դատարանը Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին հեռակա կարգով դատապարտել է 11 տարի վեց ամիս ազատազրկման, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությունը։

Բիշքեկի Պերվոմայսկի շրջանային դատարանը դատավճիռներ է կայացրել 2019 թվականին Կոյ-Տաշ գյուղում կոռուպցիայի և անկարգությունների գործով։ Դատարանը Աթամբաևին զրկել պետական պարգևներից և բռնագրավել նրա ունեցվածքը։

Ղրղըզստանը 2011-17 թվականներին ղեկավարած Աթամբաևը գտնվում է արտասահմանում, ուստի նրան դատել են հեռակա կարգով։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG