Մատչելիության հղումներ

Թրամփը կրկնապատկում է պողպատի և ալյումինի մաքսատուրքերը՝ հասցնելով մինչև 50 տոկոսի


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերը 25 տոկոսից մինչև 50 տոկոս կրկնապատկելու մասին: Որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 4-ին։

Փաստաթղթում նշվում է, որ մարտ ամսին սահմանված մաքսատուրքերը «դեռևս թույլ չեն տվել» ամերիկյան արդյունաբերությանը «զարգացնել և պահպանել արդյունաբերության կայուն զարգացման և ազգային պաշտպանության կարիքների համար անհրաժեշտ հզորությունների օգտագործման տեմպերը»։

Ըստ Թրամփի՝ մաքսատուրքերի բարձրացումը «ավելի մեծ աջակցություն կցուցաբերի այդ արդյունաբերություններին և կնվազեցնի կամ կվերացնի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը, որը գալիս է պողպատի և ալյումինի արտադրանքի և դրանց ածանցյալների ներմուծումից»։

Այս որոշումը չի ազդի Մեծ Բրիտանիայի վրա, այս երկրից ներմուծման մաքսատուրքերը կմնան նույնը՝ 25 տոկոս, նշում է Bloomberg-ը։

Թրամփը մարտին հայտարարեց պողպատի և ալյումինի 25 տոկոսանոց մաքսատուրքերի մասին, դրանք ուժի մեջ մտան ապրիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG