Ռուսական զորքերը հարված են հասցրել Սումի քաղաքին. Պետական արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ զոհվել է երեք մարդ: Սումիի մարզի ռազմական վարչությունը հայտնում է 20 վիրավորի մասին։
Իշխանությունները նշում են, որ հունիսի 3-ին, ժամը 9:00-ի սահմաններում, հեռահար բազմակի արձակման հրթիռային համակարգերից գրանցվել է հինգ հարված։
Հարվածի հետևանքով վնասվել է մեկ բնակելի շենք, պահեստ, ավտոտնակ, չորս մեքենա և հիվանդանոցի մասնաշենքերից մեկը։