Հարավային Կորեայի քաղաքացիները քվեարկում են նոր նախագահ ընտրելու համար, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։
Ընտրությունները տեղի են ունենում նախկին նախագահի կողմից ռազմական դրություն հայտարարելուց ուղիղ վեց ամիս անց։
Երկրի նախագահի պաշտոնի համար պայքարում է հինգ թեկնածու:
Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանն ապրիլի 4-ին միաձայն հավանություն տվեց նախագահ Յուն Սոկ Յոլի իմփիչմենթին։ 2024-ի դեկտեմբերին երկրի ընդդիմությունն իմփիչմենթի ենթարկեց նախագահին՝ երկրում ռազմական դրություն մտցնելու փորձի համար։
Յունի աշխատանքի նախարար Կիմ Մուն Սուն հրաժարական է տվել ու հայտարարել նախագահի պաշտոնում առաջադրվելու և քարոզարշավին նախապատրաստվելու մասին։