Մատչելիության հղումներ

Գազայի հումանիտար կենտրոնի մոտ զոհվել է առնվազն 24 պաղեստինցի. Reuters


Երեքշաբթի օրը Գազայի հատվածի հարավում գտնվող սննդամթերքի բաշխման կետի մոտ Իսրայելի կողմից արձակված կրակի հետևանքով զոհվել է առնվազն 24 պաղեստինցի, տասնյակները վիրավորվել են, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են տեղական առողջապահական մարմինները։

Իսրայելական զինվորականները հայտնել են, որ իրենց ուժերը կրակ են բացել Ռաֆահի բաշխման կենտրոնի մոտ նախատեսված մուտքի ուղիները լքած անձանց խմբի վրա։

Ըստ Reuters-ի՝ դեռևս հետաքննվում է, թե ինչ է տեղի ունեցել։

Նախօրեին էլ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ կիրակի օրը Գազայի հարավում՝ սննդի բաշխման կետի մոտ, զոհվել է ավելի քան 30 պաղեստինցի, ևս մոտ 170-ը վիրավորվել են։ Ականատեսները հայտնել էին, որ իսրայելական զինվորները («Ցախալ») կրակ են բացել օգնություն ստանալու համար հավաքված մարդկանց վրա։ Իսրայելը հերքել է այդ պնդումները։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG