Մատչելիության հղումներ

Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ՌԴ-ի կողմից օկուպացված հատվածներում էլեկտրաէներգիա չկա


Զապորոժիեի և Խերսոնի մարզերի Ռուսաստանի կողմից օկուպացված հատվածներում էլեկտրաէներգիա չկա։

Ռուսների կողմից Զապորոժիեի շրջանի նահանգապետ նշանակված Եվգենի Բալիցկին հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով արտակարգ էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել։ Բալիցկին նշել է, որ հարվածներ են հասցվել էներգետիկ օբյեկտներին։

Հաղորդագրությունում ասվում է, որ «մարզի 457 բնակավայրեր ժամանակավորապես էլեկտրաէներգիա չունեն, անջատումից տուժել է ավելի քան 600 հազար բաժանորդ»։

Ավելի ուշ Խերսոնի մարզից են հայտարարել արտակարգ էլեկտրաէներգիայի անջատման մասին։ Ռուսաստանի կողմից Խերսոնի շրջանի նահանգապետ նշանակված Վլադիմիր Սալդոն գրել է, որ «խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորներից վնասվել են մարզի Գենիչեսկի շրջանի նոր ենթակայանը և Զապորոժիեի մարզի Մելիտոպոլի շրջանում գտնվող ենթակայանը»։

Նրա խոսքով՝ Գենիչեսկի, Նովոտրոիցկի, Իվանովսկի և Նիժնեսերոգոզկի շրջանների 150 բնակավայր մնում է առանց էլեկտրաէներգիայի։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG