Միջերկրական ծովում 5.8 մագնիտուդով երկրաշարժ տեղի է ունեցել, որը զգացվել է մինչև հունական Ռոդոս կղզի և թուրքական Մարմարիս հանգստավայր։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, իսկ առնվազն յոթանասունը՝ վիրավորվել։
Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է անցած գիշեր ՝ Մարմարիսի ափից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա։
Մարմարիսի քաղաքապետ Իդրիս Ակբիյիկը տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ մարդիկ վնասվածքներ են ստացել, երբ երկրաշարժից խուճապի մատնվելով դուրս են ցատկել շենքերի պատուհաններից։ Պաշտոնյայի խոսքով՝ ստորգետնյա ցնցումը ավերածություններ չի առաջացրել։
Հունաստանում տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։