«Շատ վատ է, որ կրակում են», - այսօր խոսելով ադրբեջանական կողմի կրակոցների մասին հայտարարեց Սյունիքի մարզպետը:
«Վերջին ամիսներին տեղի ունեցող իրավիճակը մնում է նույնը, մերթընդմերթ ուղիղ կրակոց է գնում, ինչի արդյունքում նաև լինում են դեպքեր, երբ դիպչում է և՛ ենթակառուցվածքներին, և՛ ընտանի կենդանիներին: Շատ վատ է, որ կրակում են և դուք տեղյակ եք, որ Հայաստանի բոլոր մակարդակներում սրա մասին խոսել են: Արդեն շուրջ 3 ամիս է սիստեմատիկ գիշերները կրակոցների ձայներ են լսվում, և ինչ-որ մի հաճախականությամբ նաև փամփուշտները դիպում չեն ենթակառուցվածքներին, տներին, ինչը շատ վատ է և այն չպետք է տեղի ունենա», - ընդգծեց Ռոբերտ Ղուկասյանը:
Ավելի քան 2 ամիս ադրբեջանական զինուժը կրակում է Սյունիքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բնակելի տները: