Ինչո՞ւ Ֆրանսիան Սյունիքում Գլխավոր հյուպատոսության փոխարեն պատվո հյուպատոսի գրասենյակ բացեց: Այս հարցն այսօր Գորիսում անձամբ բարձրացրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին և ինքն էլ պատասխանեց. - «Ինչո՞ւ հյուպատոսություն չէ, քանի որ Սյունիքում բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսություն բացվի:
«Բայց սա ավելին է, քան հյուպատոսությունը, քանի որ պատվո հյուպատոսի գրասենյակում լինում են գործողություններ: Եվ Գորիսում ու Սյունիքում հայերն ու ֆրանսիացիները գործում են ձեռք ձեռքի տված», - ասաց Ֆրանսիայի դեսպանը: