Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը հրաժարական է տալիս: Այս մասին Ղազարյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ ընդգծելով, որ դադարեցնում է իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։
«Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները», - նշել է նա։
Արամ Ղազարյանը Լոռու մարզպետ է նշանակվել 2024 թվականի հունվարին:
Ղազարյանը 2016-ից երկուսուկես տարի եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետո՝ մինչև 2023-ը, Շիրակի մարզում է ղեկավարել Ոստիկանության մարզային վարչությունը։
2023 թվականի հունիսից եղել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Երևան ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն։