Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների զրույցում չմեկնաբանեց վարչապետ Փաշինյանի վերջին օրերի բառապաշարը:
«Հարց ունեք ԵՊՀ-ի հետ կապված, խնդրում եմ դրա հետ կապված», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն այսօր ԵՊՀ-ում հանդիպում է ուսանողների հետ: Լրագրողների հարցին, թե եթե ուսանողներն այդ մասին հետաքրքրվեն, էլի չե՞ն պատասխանելու, Հովհաննիսյանն ասաց, որ ուսանողներն ազատ են տալու իրենց հարցերը:
ԵՊՀ ռեկտորն անպատասխան թողեց հարցը, թե արդյոք ինքը հա՞շտ է վարչապետի քննադատություններին ուղղված Հայ Առաքելական եկեղեցուն և նրա հոգևորականներին:
Վարչապետն ու տիկինը մի քանի օր հոգևորականներին ուղղված վիրավորանքներ ու զգուշացումներ էին անում: Դրան արձագանքել են եկեղեցու մի շարք ներկայացուցիչներ՝ քննադատելու նման վարքագիծը: