Մատչելիության հղումներ

Իրանը Բաքվում դեսպան է նշանակել


Իրանի Իսլամական Հանրապետությունն Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել, այսօր Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղաին։

«Նա շատ հայտնի և փորձառու դիվանագետ է, որի մասնագիտացումը եվրասիական տարածաշրջանն է»,- Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է փոխանցում ադրբեջանական APA գործակալությունը՝ չհստակեցնելով, սակայն, նորանշանակ դեսպանի ինքնությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG