Մատչելիության հղումներ

Զոհեր, ձերբակալվածներ Փարիզում՝ ՊՍԺ-ի հաղթանակից հետո


Ֆրանսիայում ավելի քան 500 մարդ ձերբակալվել է, երկուսը՝ զոհվել, 192-ը՝ վիրավորվել՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչից հետո տեղի ունեցած տոնակատարությունների ու բախումների ժամանակ։

Շաբաթ երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաքում և մյուս խոշոր քաղաքներում հարյուր հազարավոր երկրպագուներ փողոցներ են դուրս եկել, երբ «Պարի Սեն-Ժերմեն»-ը (ՊՍԺ) Մյունխենում 5:0 հաշվով ջախջախել է իտալական մրցակից Միլանի «Ինտեր»-ին՝ առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը։

Ոստիկանության հաղորդմամբ, քսանամյա մի երիտասրադ ավտովթարի զոհ է դարձել, մյուսը՝ դանակահարության։

Փարիզը 5400 ոստիկան էր տեղակայել փողոցներում՝ ՊՍԺ-ի հաղթանակից հետո։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG