Մատչելիության հղումներ

Վրաստանում ուժի մեջ մտավ «օտարերկրյա գործակալների» օրենքը. ԵՄ-ն դարձյալ քննադատել է


Բողոքի ցույց Թբիլիսիում ընդդեմ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի, արխիվ
Բողոքի ցույց Թբիլիսիում ընդդեմ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի, արխիվ

Վրաստանում այսօր ուժի մեջ մտավ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որն ավելի քան 20 տոկոս արտասահմանյան ֆինանսավորում ունեցող վրացական ՀԿ-ներից և լրատվամիջոցներից պահանջում է գրանցվել որպես «արտաքին ուժերի շահերը ներկայացնող» կազմակերպություններ:

Օրենքը նախատեսում է պարտադիր հաշվետվություն և մինչև 5 տարվա ազատազրկում է սահմանում պահանջները չկատարողների համար:

Եվրամիությունը այսօր հերթական անգամ դատապարտել է այդ օրենքը։ Դաշինքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը հայտարարել են, որ օրենքը լուրջ սպառնալիք է Վրաստանում ժողովրդավարության համար և ծառայում է որպես այլախոհությունը ճնշելու, քաղաքացիական հասարակության տարածքը սահմանափակելու և անկախ լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու գործիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG